Ինչպիսի՞ն է լինելու
Դիլիջանի քաղաքային զբոսայգին
Համաքաղաքային հանրային քննարկման արդյունքները
55
ՄԱՍՆԱԿԻՑ
3
ԺԱՄԱՆՈՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ
43
ԼՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
Հունիսի 30-ին Cafe#2- ում տեղի ունեցավ Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերաբերյալ համաքաղաքային քննարկում։ Քննարկման բոլոր մասնակիցներն այգու օգտատերերն են՝ Դիլիջանի բնակիչներ, տեղական կառույցների, ուսումնական հաստատությունների, երկրագիտական ​​թանգարանի, գրադարանների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, ծրագրավորողներ, արվեստագետներ, լանդշաֆտային ճարտարապետներ, շուկայագետներ, Դիլիջանի քաղաքապետարանի, կառավարող ընկերության ներկայացուցիչները եւ այգու տնօրենը։

Քննարկմանը մասնակցում էին քաղաքի ինչպես մշտական, այնպես էլ նոր ժամանած բնակիչները։ Այս էջում հրապարակված հանդիպման արդյունքները հիմք կդառնան այգու զարգացման նախագծի մշակման համար: