Դիլիջանի քաղաքային զբոսայգին մարդկանց միավորող վայր է։ Բնակիչների մեծ մասը ջերմ հիշողություններ է պահպանել մանկությունից՝ զբոսանքներ ընտանիքի հետ, այցելություններ ատրակցիոններ և սրճարաններ, բիլիարդի և սեղանի թենիսի խաղեր։
Ցավոք, այդ հիշողություններն աստիճանաբար մոռացվում են, և ավելի ու ավելի դժվար է դառնում պատկերացնել, թե նախկինում ինչ տեսք ուներ զբոսայգին, ինչ կար այնտեղ և ինչ կորսվեց։ Այս էջում մենք ցանկանում ենք ամրագրել այգու պատմության որոշ կարևոր էջեր:
Զբոսայգու տեղում 1960-ններին եղել են Վատոլին եղբայրներին պատկանող մասնավոր պտղատու այգիներ, իսկ գործող մարզադաշտի տեղում Պոլյակ մականունով մի մարդու այգին էր։ Այգիների մոտ (այժմյան հուշարձանի և գերեզմանատան տեղում) եղել է հիդրոէլեկտրակայան։
1965 թվականին քաղաքային այգում ավարտվեցին լճի ստեղծման և բարեկարգման աշխատանքները։ Նախագծի հեղինակն ու ճարտարապետը Սեյրան Ավետիսյանն է, որը 1958-1990 թվականներին եղել է Դիլիջանի գլխավոր ճարտարապետը։ Լճում զբոսանքների համար նախատեսված նավակներ կային։
Քաղաքային զբոսայգին (սադը) պաշտոնապես բացվել է 1972 թվականին։ Այնտեղ տեղակայված էին ատրակցիոններ, տաղավարներ, բիլիարդի և սեղանի թենիսի սեղաններ և խորհրդային շրջանի քաղաքային զբոսայգու այլ ատրիբուտներ։
1961 թվականին շահագործման է հանձնվել «Սպուտնիկ» կինոթատրոնի շենքը։ 1988-ի երկրաշարժից վնասվելու պատճառով «Սպուտնիկ» կինոթատրոնը դադարել է գործել, որոշ ժամանակ շենքը ծառայել է որպես կահույքի պահեստ, իսկ 90-ականների վերջին ամբողջությամբ ավերվել է։
Sputnik կինոթատրոնի շենքի տեղում այժմ գտնվում են անավարտ փոքրիկ եկեղեցու կիսակառույց պատերը։ Շինարարությունն սկսվել է 1993 թվականին, սակայն մնացել է անավարտ։ Ի դեպ, նախագծի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն է։ Այսօր այգու հարևանությամբ նոր եկեղեցի է կառուցվում, ուստի այս շենքն ավարտին հասցնելու շինարարական
Վերջին տարիներին այգում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Այստեղ անցկացվում են միջոցառումներ, փառատոներ, բացվում են նոր գոտիներ, գործում է պարանայգի։ Աշխատակազմն ամեն օր ջանքեր է գործադրում զբոսայգին հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Մեր կայքը նվիրված է այգու կերպարանափոխման նախագծին, որը կիրականացվի մոտ ապագայում։ Ցանկանում ենք բարեկարգել Դիլիջանի քաղաքային զբոսայգին, որպեսզի այն էլ ավելի ուրախացնի քաղաքի բնակիչներին և հյուրերին։ Դրա համար խնդրում ենք պատմել և մեզ հետ կիսվել այգու մասին ձեր հիշողություններով:
Եթե Ձեր ընտանեկան ալբոմում կան լուսանկարներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում արվել են Դիլիջանի քաղաքային զբոսայգում, խնդրում ենք կիսվել դրանցով մեզ հետ։ Լուսանկարներին կցեք նաեւ քաղաքային զբոսայգու հետ կապված Ձեր ամենավառ հուշերն ու պատմությունները։
Լուսանկաներները եւ կից պատմությունները մեզ փոխանցելու համար խնդրում ենք մոտենալ Դիլիջանի համայնքային կենտրոն (Մյասնիկյան 61) կամ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ (Մյասնիկյան 28)։ Մեր կամավորները կթվայնացնեն տրամադրված նյութերը եւ կվերադարձնեն Ձեզ։
Հավաքագրման ավարտին լուսանկարները և պատմությունները տեղ կգտնեն Դիլիջանի համայնքային կենտրոնի կայքում (dcc.am)։
ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՁԳԻՆ
Ընտանեկան արխիվների լուսանկարների և հիշողությունների հավաքագրումն իրականացվում է