Անկախ կլիմայական գոտուց և բնական ռեսուրսներից՝ առողջ քաղաքը պետք է ունենա բավականաչափ հանրային տարածքներ։ Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Դիլիջանը, բաղկացած է միմյանցից հեռու շրջաններից, քանի որ ձևավորվել է 5 գյուղերից։ Քաղաքի բնակիչներին և հյուրերին միավորող հիմնական կանաչ հանրային տարածքը Դիլիջանի քաղաքային զբոսայգին է։
Ինչպես Հայաստանի հանրային տարածքների մեծ մասը, այս զբոսայգին նույնպես չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և բարեկարգման կարիք ունի: Այդ նպատակով 2022 թվականին Դիլիջանի Impulse Management Company ընկերության նախաձեռնությամբ «Проектная группа 8» թիմի ճարտարապետներն սկսեցին աշխատել Դիլիջանի քաղաքային զբոսայգու զարգացման համալիր նախագծի ստեղծման ուղղությամբ:
Սա մասնակցային նախագծման մեթոդով առաջին նախագիծն է, որտեղ, բացի ճարտարապետներից, սոցիոլոգներից, մարդաբաններից, բուսաբաններից, ջրային ինժեներներից և այլ մասնագետներից, նախագծի մշակման մեջ ներգրավված են նաև տեղի բնակիչները։
Վերջին տարիներին ամբողջ Հայաստանում նկատվում են հանրային տարածքների բարեկարգումներ, սակայն դրանք հիմնականում սահմանափակվել են վերանորոգման, լուսավորության վերականգնման, կանաչապատման գործերով և նստարանների տեղադրմամբ: Նստարանները տեղադրվել են քաոտիկ, հին չափանիշներով և գրեթե միշտ՝ ոչ այնտեղ, որտեղ իսկապես պետք էին: Միայն երբեմն, մինչև բարելավման սկիզբը, իրականացվել են տարածքների ընթացիկ օգտագործման մինչնախագծային ուսումնասիրություններ: Գործնականում քաղաքի բնակիչների կարծիքը գրեթե երբեք հաշվի չի առնվել:
Մասնակցային նախագծման մեթոդը թույլ է տալիս մշակել արդյունավետ նախագիծ և լուծել շահագրգիռ կողմերի կոնֆլիկտները դրա իրականացման գործընթացում: Այդ նպատակով,Socies, կենտրոնի մասնագետների կողմից իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրության հետ մեկտեղ, ճարտարապետների թիմը կատարել է տարածքի խորքային ուսումնասիրություն, անցկացրել է հարցազրույցներ փորձագետների, զբոսայգու այցելուների հետ, ինչպես նաև՝ կազմակերպել է քաղաքային քննարկում «Ինչպիսի՞ն է լինելու Դիլիջանի քաղաքային զբոսայգին» թեմայով և քննարկման դրել մինչնախագծային ուսումնասիրությունը: Չէ որ կենդանի և հավասարակշռված տարածք ստեղծելու համար կարևոր է իմանալ այդ տարածքի
Соучаствующее проектирование
Mетод проектирования общественных пространств с вовлечением в процесс жителей, местных сообществ, активистов, представителей административных структур, локального бизнеса, инвесторов, представителей экспертного сообщества и других заинтересованных в проекте сторон.
Մարդաբանական և սոցիոլոգիական
ուսումնասիրություն
Բնակիչների ներգրավվում
1
Զբոսայգու այցելուների և քաղաքի բնակիչների հետ հարցազրույցները և թիրախային խմբերը
32 բլից հարցազրույցներ, ________________ 29 անհատական և խմբային հարցազրույցներ, ________________ Հարցազրույցներ այցելուների 12 թիրախային խմբերի միջև
2
2 համաքաղաքային քննարկում
103 մասնակից
3
Քաղաքի բնակիչների հարցաթերթիկներ
267 հարցաթերթիկ
Զբոսայգու պատմությունը
Լրագրող, հրապարակախոս Ալբերտ Սիմոնյանը շուրջ 15 տարի ղեկավարել է «Դիլիջան» քաղաքային ամսագիրը: Զբոսայգու ուսումնասիրության շրջանակներում հավաքագրել է տեղանքի մանրամասն պատմությունը, որը կարող եք կարդալ այստեղ։
“
«Լինելով մասնագիտությամբ պատմաբան՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգու տարածքի ողջ պատմությունը հավաքելու համար ես չսահմանափակվեցի դիլիջանցի ծանոթներից տեղեկություններ ճշտելով ու սեփական գիտելիքով։ Ցավոք, տարածքի զարգացումը մանրամասնորեն նկարագրող որևէ գիրք չկա, հետևաբար բացի դրանից անհրաժեշտ էր աշխատել նաև արխիվային նյութերի հետ, ինչի շնորհիվ ինձ հաջողվեց գտնել այնպիսի մանրամասներ, որոնց մասին տեղյակ չէին անգամ քաղաքի բազմաթիվ բնակիչներ»
Ալբերտ Սիմոնյան, լրագրող հրապարակախոս և «Դիլիջան» քաղաքային թերթի երկարամյա խմբագիր
Քաղաքային զբոսայգու տեղում ժամանակին այգիներ և դաշտեր էին։ Դրանք մշակել են Աղստև գետի մյուս ափին գտնվող Պապանինո գյուղի բնակիչները։ Մինչև 1960-ական թվականները այգիների մի մասը պատկանում էր Վատոլին եղբայրներին, որոնց նախնիները, ինչպես մոլոկանական Պապանինո և Գոլովինո գյուղերի գրեթե բոլոր բնակիչները, 1830-ական թվականներին աքսորվել էին այստեղ Ռուսական կայսրության կենտրոնական շրջաններից։
Քաղաքի հնաբնակները հիշում են, որ մինչև ջրային պատնեշների կառուցումը գետը հաճախ վարարել է, և այսօրվա լճի տեղում ձևավորվել էր փոքրիկ լճակ, որը սնվում էր ներկայիս հուշահամալիրի տարածքում կառուցված էլեկտրակայանի ջրով։
1950-ականներին լճակը ցամաքեցվեց և այս վայրում կառուցվեց ֆուտբոլի դաշտ, որտեղ անցկացվում էին նաև քաղաքային միջոցառումներ։ Իսկ 1965 թվականին այդ տեղում հայտնվեց ուրվագծերով Սեւանա լիճը հիշեցնող մի նոր ջրային ավազան։ Դա Դիլիջանի գլխավոր հանրային տարածքի ստեղծման մեկնարկն էր: Պաշտոնական բացումը տեղի ունեցավ միայն 1972 թվականին։
լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
“
«Մանկությանս տարիներին զբոսայգին, հիմնականում տոն օրերին աշխատող կարուսելների շնորհիվ, ուրախ ժամանցի միակ վայրն էր։ Ավելի ուշ ընկերների հետ հավաքվում էինք եղեգնյա տաղավարներում, որտեղ սեղանի խաղերով ու թղթախաղով էինք զբաղվում։ Ի դեպ, զբոսայգին բավականին աշխուժացավ երկրաշարժից հետո, երբ մեր դպրոցը ժամանակավորապես տեղավորվեց Արվեստի ակադեմիայի մասնաճյուղի շենքում, և գրեթե ամբողջ զբոսայգին դարձավ դպրոցի մաս»։
Արսեն Վարդապետյան դենդրոլոգ, Դիլիջանի բնակիչ
1990-ականները Դիլիջանի զբոսայգու, ինչպես և Հայաստանի բոլոր հանրային տարածքների համար նշանավորվեցին անկումով: Այգին, նրա արահետներն ու բուսականությունը այլևս չէին խնամվում։ Արահետները ծածկվեցին մոլախոտով, լուսավորություն չկար։ Ատրակցիոնները ապամոնտաժվեցին։ Տարածքն սկսեց ընկալվել որպես անտեսված և նույնիսկ վտանգավոր վայր։ Քաղաքի բնակիչները աշխատում էին շրջանցել զբոսայգին։
լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Ո՞վ և ինչպես է օգտագործում զբոսայգին
Նախքան տարածքի արդիականացման ծրագիր մշակելը, պետք էր հասկանալ, թե ով և ինչպես է օգտվում զբոսայգուց, և ով կցանկանար գալ այնտեղ, սակայն հիմա որևէ զբաղմունք չի գտնում ամբողջ տարածքում։
«Սոցիես» կենտրոնի սոցիոլոգների խմբի ղեկավար Հարություն Վերմիշյանը, հղում կատարելով հետազոտության արդյունքներին, նկատում է, որ զբոսայգու հիմնական այցելուները երեխաներն են, դեռահասները և երիտասարդները: Ընդհանուր առմամբ այսօր այգին հարմար է մինչև 10-12 տարեկան երեխաների համար, քանի որ այստեղ կան ատրակցիոններ և խաղահրապարակ։
“
«Ինչպես նշում են մեր ուսումնասիրության տեղացի մասնակիցները, զբոսայգում ավելի շատ կարելի է հանդիպել զբոսաշրջիկների, Հայաստանի այլ քաղաքների բնակիչների և ռուսների, քան տեղացիների։ Երիտասարդների համար ժամանցի հնարավորությունների պակաս կա, թեև վերջերս բարեկարգված մարզահրապարակը մասամբ փոխում է իրավիճակը: Սակայն դեռահասների մոտ էքստրեմալ սպորտի և «մենության» գոտիների պահանջարկ կա»։
Հարություն Վերմիշյան, սոցիոլոգ, «Սոցիես» կենտրոնի ղեկավար
Ցավոք, տարեց մարդիկ այգին համարում են ոչ թե իրենց հանգստի, այլ՝ թոռներին զվարճացնելու վայր և զբոսայգի են գալիս միայն երեխաներին ուղեկցելիս։
Բացի տարածքի օգտագործման թյուրընկալումից, ըստ դիլիջանցիների պատմածների, տեղացի աղջիկները փորձում են միայնակ չշրջել զբոսայգում, քանի որ վախենում են տղաների ծուռ հայացքներից ու դիտողություններից։ Բացի այդ, աղջիկների համար հանգստի տարբերակները քիչ են: Օրինակ՝ նրանք գործնականում զրկված են նաև սպորտով զբաղվելու հնարավորությունից նաև տեղական մտածելակերպի պատճառով:
Այգու շահառուները
Զբոսայգում կյանքը բավականին բազմազան է և կախված օրվա ժամից՝ փոխվում է նաև զբոսայգու տարբեր գոտիների ակտիվությունը։ Վաղ առավոտյան պահանջված են մարզահրապարակները, որտեղ հիմնականում գնում են երիտասարդ տղաները: Կեսօրին դասերից հետո այստեղ հավաքվում են դպրոցականներն ու ուսանողները, իսկ օրվա երկրորդ կեսին ծնողներն իրենց երեխաներին բերում են խաղահրապարակ։ Բայց մարդկանց մեծ մասը զբոսայգի է գալիս երեկոյան՝ 17:30-ից մինչև մութն ընկնելը:
Հետազոտության շրջանակում անցկացվել է առցանց հարցում, որին մասնակցել է 267 հարցվող: Նրանցից 205-ը հայերեն հարցաթերթիկներ է լրացրել, 57-ը՝ ռուսերեն, 5-ը՝ անգլերեն։ Հարցմանը հիմնականում մասնակցել են Դիլիջանում մշտապես բնակվող 26-ից 50 տարեկան կանայք։
Հարցվածների կեսը ցանկանում է զբոսայգի գալ զբոսնելու համար։ Հարցվածների կեսից ավելին համաձայն է վճարել ծառայությունների, այդ թվում՝ երեխաների համար կրթական միջոցառումների և վարպետության դասերի, ինչպես նաև դասընթացավարի պարապմունքների համար:
Ինչպե՞ս են այսօր քաղաքացիներն ընկալում զբոսայգին
Ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ քաղաքի այցելուների համար զբոսայգու գրավչության հիմնական կետը լիճն է: Այն կենտրոնական տեղ է գրավում զբոսայգու անցյալի, ներկայի և ապագայի մասին դիլիջանցիների պատմություններում։ Բացի լճից, զբոսայգում կան բազմաթիվ այլ նշանակալից օբյեկտներ, սակայն զբոսայգին ինքնին ընկալվում է ոչ թե որպես մի անբաժանելի տարածք, այլ որպես միմյանցից անջատ ու ցրված տարբեր օբյեկտների ամբողջություն։
Դա հաստատում են զբոսայգուց օգտվողներից բաղկացած թիրախային խմբերի հետ քննարկման արդյունքները։ Օբյեկտների «կարևորությունը» գնահատելու համար հետազոտողները մասնակիցներին խնդրեցին նշել զբոսայգու ամենակարևոր և սակավ կարևոր կետերը: Մասնակիցների ձայների բաշխումը ներկայացված է նկարում։
Ֆուտբոլի մարզադաշտը, որը գտնվում է քաղաքային զբոսայգու և կառուցվող եկեղեցու միջև, նշանակալից տեղ է զբաղեցնում տեղի բնակիչների հիշողության մեջ։ 2019 թվականին Դիլիջանի քաղաքային ֆուտբոլի դաշտը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին հանձնելուց հետո քաղաքի բնակիչների մուտքը մարզադաշտ սահմանափակվեց, ինչը վրդովեցրեց հասարակությանը, քանի որ մինչև վերջերս այն սպորտային և սոցիալական միջոցառումների համար ամենամեծ հանրային բաց տարածքն էր։
Զբոսայգին ավելի քան հիսուն տարեկան է: Միջին և ավագ սերնդի շատ բնակիչներ դրա հետ կապված բազմաթիվ հիշողություններ ունեն՝ «Սպուտնիկ» կինոթատրոն, ատրակցիոններ և զանազան ու բազմատեսակ կարուսելներ, պաղպաղակ և շրջիկ լուսանկարիչ: Սակայն, սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն, տեղի բնակիչներն ավելի շատ մտահոգված են զբոսայգու հետագա բարեկարգմամբ:
Դիլիջանցիները գանգատվում են, որ քաղաքաբնակները հազվադեպ են ժամանակ անցկացնում զբոսայգում, հատկապես ցուրտ եղանակին, ինչը չի կարելի ասել Ռուսաստանից Դիլիջան տեղափոխված ծնողների ու երեխաների մասին։
“
«Մինչ վերջերս, երբ մեր (մանկապարտեզ) պարտեզն իր սեփական խաղահրապարակը չուներ, երեխաներին հաճախ տանում էին քաղաքային զբոսայգում խաղալու։ Բայց ես չեմ կարող համակերպվել այն փաստի հետ, որ զբոսայգու հարակից շենքերի ծնողները պատրաստ են երեխաներին թույլ տալ խաղալ փոշոտ բակերում, մեքենաների միջև, փոխանակ նրանց հետ գան զբոսայգի, որտեղ, ի դեպ, ավելի հաճախ կարելի է հանդիպել Ռուսաստանից եկած երեխաներին»։
Թիվ 4 մանկապարտեզի վարիչ
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Չնայած այն հանգամանքին, որ 90-ականների ճգնաժամն անդրադարձել է նաև զբոսայգու վրա, վերջին տարիներին այն վերստին աշխուժացել է։ Բացի անվճար ծառայություններից, այստեղ հայտնվել են մանկական վճարովի ատրակցիոններ, կինոթատրոն, VereV պարանային այգին։ Այդուհանդերձ, քննարկումների մասնակիցներից շատերը վրդովված են, որ որոշ վճարովի ծառայություններ և փառատոներ կենտրոնացած են զբոսաշրջիկների, այլ ոչ թե դիլիջանցիների վրա։
“
«Զբոսայգում կարևոր են մատչելի գները։ Վերջերս գնացել էի «Ներքև» սրճարան, որտեղ իմ վերցրած երկու կաթնային կոկտեյլը 3000 դրամ արժեցան։ Սրանք զբոսաշրջիկների համար նախատեսված գներ են, դիլիջանցիները չեն կարող իրենց թույլ տալ: Այստեղ, օրինակ, ըմպելիքի համար նորմալ է 300-500 դրամը, դա կարող ես քեզ թույլ տալ»։
[քննարկումների մասնակից երիտասարդ աղջիկ]
Ինչու՞ զբոսայգին ունի փոփոխությունների կարիք
Չնայած այն հանգամանքին, որ այցելուների մեծ մասը հատուկ գալիս է զբոսանքի և խաղահրապարակում խաղալու համար, զբոսայգու արահետների ծածկը վատ վիճակում է, իսկ խաղահրապարակն արդիականացման կարիք ունի: Ամենից շատ զբոսայգի այցելում են ամռանը և հատկապես աշնանը, երբ այն շատ գրավիչ է, սակայն տեղումների հետ, որոնք այստեղ հազվադեպ չեն, կարմիր խճով ծածկված ճեմուղին դառնում է անանցանելի ջրափոսերի մեծ քանակի պատճառով։ Նաև շատերը դժգոհում են գետի երկայնքով ձգվող զբոսայգու միակ ճանապարհի (Էմմա Ծատուրյան փողոց) անխնամ վիճակից։ Ուստի ձմռան ու գարնան ամիսները համարվում են զբոսայգում զբոսնելու համար անբարենպաստ շրջան։ Ձմռանը զբոսայգում, ինչպես նաև ամբողջ քաղաքում, ակտիվությունը կտրուկ նվազում է։ Իսկ վաղ մթնելու շրջանն սկսվելուն պես շատերը խուսափում են զբոսայգուց անբավարար լուսավորության պատճառով:
Հարցվածներից շատերի կարծիքով՝ զբոսայգում ժամանցը քիչ է: Միակ տարածքը, որը միաժամանակ հետաքրքրում է թե՛ մեծերին, թե՛ երեխաներին, վերջերս բացված մարզահրապարակն է։
Արսեն Վարդապետյանը, համեմատելով դիլիջանցիներին ափամերձ քաղաքների բնակիչների հետ, որոնք հազվադեպ են գնում ավազոտ ափեր՝ նախընտրելով խճաքարերով պատված մեկուսի լողափերը, զբոսայգում տեղացիների պասիվությունը բացատրում է նրանով, որ դիլիջանցիների մեծ մասն ապրում է այգիներ ունեցող առանձնատներում: Դե իսկ քաղաքն էլ իր հերթին շրջապատված է անտառով։
“
«Զբոսայգին դիլիջանցիների համար առավել գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ են ժամանակակից խաղահրապարակներ, ինչպես նաև չկան բավարար տարածքներ և զբաղմունքներ, որոնք կգրավեն երիտասարդներին և մեծահասակներին: Նաև քաղաքի միակ գծային հանրային տարածքի՝ Էմմա Ծատուրյան փողոցի բարեկարգումը բազմաթիվ ծնողների թույլ կտա իրենց երեխաներին առանց վախենալու ուղարկել այստեղ հեծանիվ քշելու».
Արսեն Վարդապետյան, դենդրոլոգ, Դիլիջանի բնակիչ
Զբաղմունքների սակավությունը հաճախ կոնֆլիկտներ է առաջացնում տարբեր տարիքի կամ հետաքրքրության յուրաքանչյուր խմբերի միջև:
Աննան 2022 թվականի սկզբին ընտանիքի հետ Ռուսաստանից տեղափոխվել է Դիլիջան։ Գրեթե ամեն օր երեխաների հետ զբոսնում է զբոսայգում:
«Այգում զբոսնելիս երեխաներս հաճախ են ցանկանում բարձրանալ և կախվել սպորտային նոր սարքավորումներից, քանի որ խաղահրապարակում զբաղմունքները քիչ են: Բայց դրանք նախատեսված են մեծերի համար, և արդյունքում երեխաները երբեմն խանգարում են մարզվողներին, ինչը վերջիններիս համար այնքան էլ հաճելի չէ»,- խոստովանում է Աննան։
Բացի խաղահրապարակի բարեկարգումից, բազմաթիվ մայրեր Աննայի պես ցանկանում են չանհանգստանալ երեխաներին խաղահրապարակում թողնելիս, որպեսզի իրենք էլ մոտակայքում հանգիստ աշխատելու հնարավորություն ունենան։
Բացի տարածքի օգտագործման հետ կապված թյուրիմացություններից, դիլիջանցիների պատմածների համաձայն, աղջիկները փորձում են միայնակ չշրջել զբոսայգում, քանի որ վախենում են տեղացի տղաների ծուռ հայացքներից և իրենց հասցեին ուղղված դիտողություններից։
Ի՞նչ են բնակիչները ցանկանում պահպանել զբոսայգում
90-ականներին զբոսայգում (կամ, ինչպես տեղացիներն են ասում, «սադում») մի քանի տասնամյակ կյանքը կանգ առավ: Արահետները պատվեցին մոլախոտերով, իսկ զբոսայգին ամբողջությամբ վերածվել էր անանցանելի թավուտների։ Աստիճանաբար զբոսայգին զրկվեց կինոթատրոնից, սրճարանից, հրաձգարանից,: Այն, ինչն էլ պահպանվեց, արդեն հին էր ու անպիտան (օրինակ՝ հին ճոճանակները)։
Ինչպես նշում են ոչ միայն փորձագետները, դիլիջանցիները համերաշխորեն մերժում են «հնացած»-ը, «անավարտ»-ը, «ոչ ֆունկցիոնալ»-ը։ Նաև այդ պատճառով էլ անավարտ եկեղեցին ու հյուրանոցը, ինչպես նաև ստորգետնյա անցումը, որը ժամանակին զբոսայգու տարածքը կապում էր ավտոկայանի հետ, քաղաքացիների ընկալման մեջ ամենապակաս կարևոր օբյեկտներից են։ Հետևաբար, հին օբյեկտների վերակառուցման համար մասնագիտական այնպիսի լուծումներ են հարկավոր, որպեսզի դրանք ընդունելի դառնան քաղաքի բնակիչների համար։
Արդյունքում ամենաարժեքավորը, որ պահպանվել է զբոսայգում հիմնադրման օրվանից, լիճն ու բնական գոտիներն են։ Քաղաքային քննարկումների բազմաթիվ մասնակիցներ առաջնահերթ են համարում հենց բնության պահպանությունն ու զբոսայգու կապը հարակից «Դիլիջան» ազգային պարկի հետ։
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
«Այգում ոչ մի աշխատանք չպետք է կատարվի բնության հաշվին»,- սա տեղի բնակիչների հիմնական պահանջն է։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զբոսայգում դիլիջանցիների համար առավել արժեքավոր են վերջին ձեռքբերումները՝ նոր մարզահրապարակը, TIC-ը, VereV պարանային այգին և Սրճարան #2-ը:
“
«Քաղաքում մենք տեսնում ենք նոր բաների մեծ պահանջարկ՝ հասարակական տարածքներիի նոր որակ, հանգստի նոր վայրեր, նոր կրթական ծրագրերի և միջոցառումների համար նախատեսված վայրեր, ժամանցի նոր սցենարներ (օրինակ, այստեղ բոլորը երազում են սահադաշտի մասին, որը երբևէ չի եղել Դիլիջանում): Միևնույն ժամանակ, այստեղ նորության և ֆուտուրիզմի հետևից չեն ընկնում: Դիլիջանում սիրում և ցանկանում են օգտագործել միայն դիլիջանյան ոճը, ձգտում են ավելին իմանալ քաղաքի մասին և վերակենդանացնել ավանդույթները. օրինակ՝ նորից նավակով զբոսնել լճում, խաղալ հայկական խաղեր, ուսումնասիրել տեղի բնությունը և կրկին զբոսայգի այցելել ամբողջ ընտանիքով»։
Նադեժդա Սնիգիրյովա «Project Group 8» կազմակերպության գլխավոր ճարտարապետ
Զբոսայգու նոր արժեքավոր օբյեկտները
Վերջերս զբոսայգու տարածքում բավական արագորեն հայտնվեցին նոր օբյեկտներ, որոնք սկսեցին գրավել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին։ Առաջինը «Վերև» պարանային այգին էր։ Ու թեև քաղաքի բազմաթիվ բնակիչներ չեն կարող իրենց թույլ տալ այնտեղ անցկացնել իրենց ժամանցը, շատերն են գիտակցում դրա նշանակությունը։
Քննարկումների մասնակիցների կարծիքով՝ լճից հետո զբոսայգու նոր այցեքարտը վերջերս ստեղծված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակն է՝ թիմային խաղերի համար նախատեսված դաշտով և մարզասարքերով։
«Դիլիջանի բակերն ու փողոցները գերհագեցած են գավառականությամբ, զբոսայգին պետք է քաղաքը ներկայացնի այլ կողմից։ Այստեղ այցելուն պետք է տեսնի Դիլիջանի ժամանակակից կողմը»,- Դիլիջանի քաղաքային զբոսայգու ապագայի մասին իր տեսլականով կիսվում է Դիլիջանի երկրագիտական թանգարանի և պատկերասրահի տնօրեն Արման Բադեյանը։ Նրա խոսքով՝ միաժամանակ պետք է պահպանել բնությունը և բարեկարգել զբոսայգու կանաչ տարածքները։
Բացի այդ, Դիլիջանի քաղաքային զբոսայգու զարգացման մինչնախագծային ուսումնասիրությունը վեր է հանել Դիլիջանի բնակիչների 5 հիմնական պահանջները, որոնք կարտացոլվեն նախագծում:
ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻՆ ԳՈՐԾՈՂ ԶԲՈՍԱՅԳԻ
Անձրևից պաշտպանող ծածկերի առկայությունը, տարվա ցանկացած եղանակին զբոսանքի համար նախատեսված բարձրորակ և հարմարավետ արահետները, ինչպես նաև ձմեռային հանգստի համար նախատեսված ժամանցը կաշխուժացնեն այգին՝ անկախ եղանակից և սեզոնից։
ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻՆ ԳՈՐԾՈՂ ԶԲՈՍԱՅԳԻ
Անձրևից պաշտպանող ծածկերի առկայությունը, տարվա ցանկացած եղանակին զբոսանքի համար նախատեսված բարձրորակ և հարմարավետ արահետները, ինչպես նաև ձմեռային հանգստի համար նախատեսված ժամանցը կաշխուժացնեն այգին՝ անկախ եղանակից և սեզոնից։
ԶԲՈՍԱՅԳԻ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԱՌՆՉՎԵԼ ՋՐԻ ՀԵՏ
Դեպի լիճ տանող մուտքը, նավամատույցների և նավակների առկայությունը, ձկնորսության կարգավորվող վայրերը, բաց առափնյան թույլ կտան ապահով կերպով առնչվել ջրի հետ:
ԶԲՈՍԱՅԳԻՆ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ
Զբոսանքի հետիոտնային երթուղիները քաղաքը կկապեն Դիլիջան ազգային պարկի հետ՝ ապահովելով քաղաքի և բնության միջև կապը:
ԶԲՈՍԱՅԳԻՆ ԻԲՐԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏ ԵՎ ԿԵՐՊԱՐ
Զբոսայգին և հատկապես լիճը Դիլիջանի գլխավոր տեսարժան վայրերից են։ Մշակույթի, վայրի պատմության, բացիկների տեսարանների պահպանումը ոչ միայն հարգանքի տուրք է քաղաքին, այլև գրավիչ վայր է ապահովում զբոսաշրջիկների համար։
ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻՆ ԳՈՐԾՈՂ ԶԲՈՍԱՅԳԻ
ԶԲՈՍԱՅԳԻՆ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ
ԶԲՈՍԱՅԳԻ ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ԵՎ ՍՈՎՈՐԵԼ
ԶԲՈՍԱՅԳԻՆ ԻԲՐԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏ ԵՎ ԿԵՐՊԱՐ
ԶԲՈՍԱՅԳԻ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԱՌՆՉՎԵԼ ՋՐԻ ՀԵՏ
ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻՆ ԳՈՐԾՈՂ ԶԲՈՍԱՅԳԻ
Անձրևից պաշտպանող ծածկերի առկայությունը, տարվա ցանկացած եղանակին զբոսանքի համար նախատեսված բարձրորակ և հարմարավետ արահետները, ինչպես նաև ձմեռային հանգստի համար նախատեսված ժամանցը կաշխուժացնեն այգին՝ անկախ եղանակից և սեզոնից։
ԶԲՈՍԱՅԳԻ ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ԵՎ ՍՈՎՈՐԵԼ
Արվեստով զբաղվելու, բացօթյա ոչ ֆորմալ ուսուցման և ցուցահանդեսային տարածքները թույլ կտան տեղի արվեստագետներին տեղում ստեղծագործել և ցուցադրել իրենց աշխատանքները:
ԶԲՈՍԱՅԳԻ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԱՌՆՉՎԵԼ ՋՐԻ ՀԵՏ
Դեպի լիճ տանող մուտքը, նավամատույցների և նավակների առկայությունը, ձկնորսության կարգավորվող վայրերը, բաց առափնյան թույլ կտան ապահով կերպով առնչվել ջրի հետ:
ԶԲՈՍԱՅԳԻՆ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ
Զբոսանքի հետիոտնային երթուղիները քաղաքը կկապեն Դիլիջան ազգային պարկի հետ՝ ապահովելով քաղաքի և բնության միջև կապը:
ԶԲՈՍԱՅԳԻՆ ԻԲՐԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏ ԵՎ ԿԵՐՊԱՐ
Զբոսայգին և հատկապես լիճը Դիլիջանի գլխավոր տեսարժան վայրերից են։ Մշակույթի, վայրի պատմության, բացիկների տեսարանների պահպանումը ոչ միայն հարգանքի տուրք է քաղաքին, այլև գրավիչ վայր է ապահովում զբոսաշրջիկների համար:
Քաղաքային քննարկումների և հարցումների ժամանակ մասնակիցները հաճախ էին նշում ջրի հետ առնչվելու հնարավորությունների բացակայության, շատրվանների անհրաժեշտության մասին։ Սակայն հետագայում, ավելի խորը ուսումնասիրելով դիլիջանցիների կարծիքները, պարզվեց, որ չափազանց շատ ջուրն ու դրա մոտիկությունը վախեցնում է շատերին։ Հատկապես ծնողներին թվում էր, թե քաղաքի զով կլիմայական պայմաններում, ջրի հետ խաղալով, երեխաները կարող են մրսել։ Նաև շատերին անհանգստացնում էր դեպի Աղստև գետ մուտքեր ստեղծելու գաղափարը՝ սեզոնին գետի արագ ու վարար հոսանքի պատճառով:
Զբոսայգում, ինչպես նաև բուն Դիլիջանում կան բազմաթիվ թափառող կենդանիներ, մինչդեռ զբոսայգում զբոսնում են նաև ընտանի շներ, որոնց համար քաղաքում զբոսնելու և վարժեցնելու առանձին տարածք չկա։ Տարածքի մանրամասն ուսումնասիրության ընթացքում նախագծի հեղինակները ստիպված են եղել հրաժարվել այդ գաղափարից։ Զբոսյգում չգտնվեց այնպիսի տարածք, որը կհամապատասխաներ շներին զբոսանքի հանելու և վարժեցնելու համար խաղահրապարակ ստեղծելու անհրաժեշտ չափանիշներին:
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Զբոսայգու նոր կերպարն ու անվանումը
Զբոսայգու կերպարը ստեղծելիս կամ այն որպես ընտանեկան արձակուրդների լավագույն վայր արդիականացնելիս կարևոր է նաև հասկանալ, թե ինչ ասոցիացիաներ ունեն քաղաքացիները այս տարածքի հետ կապված։ Ըստ մարդաբանական ուսումնասիրությունների՝ Դիլիջանը նկարագրելիս տեղի բնակիչներն այն կապում են կարմիր, հողի և կապույտ գույների հետ։
Զբոսայգու անվան հարցում շատ բնակիչներ համաձայն են նորարարական առաջարկներին, որոնք, սակայն, չպետք է լինեն օտարալեզու։ Նախապատվությունը տրվում է չեզոք անվանումներին, ինչպիսիք են՝ «Դիլիջան Պարկ»-ը, «Դիլիպարկ»ը և այլն:
Զբոսայգու նոր կերպարի ձևավորման հիմքը, ըստ բնակիչների, պետք է լինի «զբոսայգի» և «բակ» հասկացությունների տարանջատումը. զբոսայգին չպետք է դառնա բակային պրակտիկայի տարածք։
“
«Եկեք բակը չշփոթենք զբոսայգու հետ։ Զբոսայգին հասարակության համար է, որտեղ քաղաքաբնակները գնում են զբոսնելու, հանգստանալու և վայելելու համար: Ես հաճախ հոգնած գալիս եմ տուն ու բաց պատուհանից լսում, թե ինչպես են բակում աղմուկով նարդի խաղում, լսվում են թղթախաղեր խաղացողների բարձր գոչյունները։ Պարտադիր չէ մեծերի բակային խաղերը տեղափոխել զբոսայգի»։
[Քննարկման մասնակից, ուսուցիչ]
Աշխատանքների հաջորդ փուլում «Project Group 8»-ի ճարտարապետները կստեղծեն զբոսայգու բարեկարգման ծրագրի վերջնական տարբերակը։ Այն քննարկման կներկայացվի քաղաքի բնակիչների համար, իսկ բուն նախագծի իրականացման մեկնարկը նախատեսված է 2023 թվականին։