Ինչպիսի՞ն է լինելու Դիլիջանի քաղաքային զբոսայգին
Բացվել է դրամահավաք Դիլիջանում բասկետբոլի խաղադաշտ կառուցելու համար
Դիլիջանում կա բարձրակարգ սպորտային ենթակառուցվածքների մեծ պակաս: Զբոսայգու զարգացման ծրագրի շրջանակներում և տեղի համայնքի առաջարկով նախատեսվում է կառուցել բասկետբոլի համալիր և անվտանգ խաղադաշտ։

Այն իրականացնելու համար «reArmenia» հարթակում սկսվել է դրամահավաք։ Յուրաքանչյուր նվիրատվություն ներդրում է հայկական սպորտի զարգացման գործում։

Դիլիջանի քաղաքային զբոսայգուն ահռելի փոփոխություններ են սպասում:
Թե ինչպիսին այն կդառնա` կորոշենք միասին:

Մեկնարկել է քաղաքային զբոսայգու և հարակից տարածքների զարգացման հայեցակարգ ստեղծելու լայնածավալ նախագիծ: Ճարտարապետների ու սոցիոլոգների հետ նախագծին մասնակցել են նաև բազմաթիվ ակտիվ դիլիջանցիներ։


Ծրագրի ընթացքում դիլիջանցիները և քաղաքի հյուրերը քննարկեցին այն խնդիրները, որոնք պետք է լուծի ծրագիրը, կիսվեցին այգու մասին պատմություններով և հիշողություններով և ընդհանուր հայտարարի եկան, թե ինչպիսին պետք է լինի այս վայրը:

Դիլիջանի քաղաքային զբոսայգուն ահռելի փոփոխություններ են սպասում:
Թե ինչպիսին այն կդառնա` կորոշենք միասին:

Մեկնարկել է քաղաքային զբոսայգու և հարակից տարածքների զարգացման հայեցակարգ ստեղծելու լայնածավալ նախագիծ: Ճարտարապետների ու սոցիոլոգների հետ նախագծին մասնակցել են նաև բազմաթիվ ակտիվ դիլիջանցիներ։


Ծրագրի ընթացքում դիլիջանցիները և քաղաքի հյուրերը քննարկեցին այն խնդիրները, որոնք պետք է լուծի ծրագիրը, կիսվեցին այգու մասին պատմություններով և հիշողություններով և ընդհանուր հայտարարի եկան, թե ինչպիսին պետք է լինի այս վայրը:

Նախագծի նորությունները
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2023 թվականի փետրվարի 2-ին Impulse space-ում տեղի ունեցավ Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերանորոգման և զարգացման երկար սպասված նախագծի շնորհանդեսը: Հանդիպումն անցել է բաց ձևաչափով. մասնակցում էին քաղաքի հին ու նոր բնակիչներ, տեղացի փորձագետներ, ուսանողներ և ուսուցիչներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր, մարզիկներ և արվեստագետներ։


Վերջնական նախագծի շնորհանդեսի ընթացքում մասնակիցների առաջարկած գաղափարներն ու դիտողությունները նույնպես հաշվի կառնվեն վերջնական աշխատանքներում: Ուսումնասիրեք նախագիծը և կիսվեք ձեր կարծիքով:

Նախագծի ընթացքը
Հունիս-սեպտեմբեր, 2022
Հունիս-սեպտեմբեր, 2022
Նախնական հետազոտություն
Հարցազրույց

- Առցանց հարցում

- Համաքաղաքային քննարկում «Ինչպիսի՞ն է լինելու Դիլիջանի քաղաքային զբոսայգին», (քննարկման արդյունքները)

- Հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում - 06.08.22 (ավելին)

- Ֆոկուս խմբերի անցկացում զբոսայգու զարգացմամբ հետաքրքրված դիլիջանցիների և քաղաքի հյուրերի հետ
Հուլիս-օգոստոս, 2022
Հուլիս-օգոստոս, 2022
Նախնական հայեցակարգի ստեղծում
Սեպտեմբեր-նոյեմբեր 2022
Սեպտեմբեր-նոյեմբեր 2022
Քննարկում և հայեցակարգի մշակում
- Նախնական հայեցակարգի քննարկում ֆոկուս խմբերի մասնակիցների հետ

- Խաղահրապարակների նախնական հայեցակարգի քննարկում դիլիջանցի ծնողներից կազմված ֆոկուս խմբի հետ

- Զբոսայգու լանդշաֆտային նախագծի մշակման դասընթաց բուսաբանների, ճարտարապետների, լանդշաֆտային դիզայներների և շահագործման մասնագետների հետ
Փետրվար 2023
Փետրվար 2023
Վերջնական նախագծի շնորհանդես
2023 - 2024
2023 - 2024
Նախագծի իրականացում
Իրադարձություններ
Նախագծի մշակման պատմությունը
Ինչպե՞ս են Դիլիջանի բնակիչներն ու հյուրերը պատկերացնում քաղաքային զբոսայգին:
2022 թ. oգոստոսի 6-ին կայացած հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում  
Համաքաղաքային հանրային քննարկման արդյունքները (հունիսի 30, 2022)
Մեր մանկության զբոսայգին. Դիլիջանի զբոսայգու պատմությունը
Դիլիջանի քաղաքային զբոսայգին մարդկանց միավորող վայր է։ Բնակիչների մեծ մասը ջերմ հիշողություններ է պահպանել մանկությունից՝ զբոսանքներ ընտանիքի հետ, այցելություններ ատրակցիոններ և սրճարաններ, բիլիարդի և սեղանի թենիսի խաղեր։

Ցավոք, այդ հիշողություններն աստիճանաբար մոռացվում են, և ավելի ու ավելի դժվար է դառնում պատկերացնել, թե նախկինում ինչ տեսք ուներ զբոսայգին, ինչ կար այնտեղ և ինչ կորսվեց։ Այս էջում մենք ցանկանում ենք ամրագրել այգու պատմության որոշ կարևոր էջեր:

ավելին
Նախագծի թիմը
Դիլիջանի քաղաքային զբոսայգու բարեկարգման ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում։ Այգու վերանորոգման նախագիծը մշակվել է «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերության և «Փրոջեքթ Գրուպ 8»-ի կողմից՝ «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» աջակցությամբ։ Սոցիոլոգիական հետազոտությունների գործընկեր Socies: Տեղեկատվական գործընկեր Urbanista մեդիա․
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website